«Շոյում է ինքնասիրությունը, երբ նախագահի նախկին թեկնածում քննարկում է ինձ՝ Թբիլիսիից աղջկան». Թինա Կանդելակին պատասխանել է Քսենիա Սոբչակին
Վերջերս Քսենիա Սոբչակը հայտարարել էր, որ Թինա Կանդելակիի բոլոր մարզումները զուր են, քանի որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նրան չի օգնում ավելի լավ տեսք ունենալ։ Ընդդիմախոսը երկար չի լռել եւ այսօր կտրուկ արձագանքել է վաղեմի մրցակցի քննադատությանը։
Թինա Կանդելակիի ու Քսենիա Սոբչակի թշնամությունը շարունակվում է արդեն մի քանի տարի։ Ժամանակին աստղերը լավագույն ընկերուհիներ էին, սակայն կյանքի նկատմամբ տարբեր հայացքների պատճառով նրանց ճանապարհները բաժանվել են։ Եվ ամեն դեպքում հեռուստահաղորդավարուհիները երբեմն «խայթում են» միմյանց։
«Вечерний Ургант» հաղորդման եթերում Քսենիան հայտարարել է, որ Թինան այնքան էլ լավ տեսք չունի, թեեւ ֆանատիկորեն սպորտով է զբաղվում։ Կանդելակին մի քանի օր լռել է, սակայն ամեն դեպքում որոշել է պատասխանել վաղեմի մրցակցի մեկնաբանությանը։
«Դա շոյում է ինքնասիրությունը։ Շոյում է ինքնասիրությունը, երբ նախագահի նախկին թեկնածուն, քաղաքական մեծ լիդերը, գրեթե կուսակցության ղեկավարը, հայտնի վիդեոբլոգերը, հաղորդավարուհին, «Առաջին ալիք»-ի աստղը, գեղեցկուհին, խելացին, կոսմետիկայի ապրանքանիշի՝ իդեալական մաշկ, արտաքին, խարիզմա ունեցող դեմքը քննարկում է ինձ՝ Թբիլիսիից համեստ աղջկան։ Անկ՞եղծ։ Հաճելի է, չեմ թաքցնի»,- ասել է Թինան։
Աղբյուրը՝ Starhi