«Նա լուրջ պաշտոն ունի». Լոլիտան պատմել է նոր սիրելիի մասին
Ամուսնուց սկանդալային բաժանումից հետո լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ Լոլիտա Միլյավսկայան նոր սիրելիի ուղեկցությամբ հանգստի է մեկնել։ Միլյավսկայան եղել է Դուբայում եւ էքսկուրսիա էր անցկացնում հինգաստղանի հյուրանոցի համարում, երբ կադրում են հայտնվել տղամարդու զգեստապահարանի իրեր. մահճակալին տղամարդու վերնաշապիկ կար, կողքին՝ հողաթափեր, իսկ լոգասենյակում՝ ածելի ու խոզանակ։ Միլյավսկայայի խոսքով՝ իր ընտրյալն ամբողջությամբ վճարել է իրենց հանգստի, այդ թվում 250 հազար ռուբլի արժողությամբ հյուրանոցային սենյակի համար։
«Երբ ընկերները հանգստանում են, յուրաքանչյուրը վճարում է իր համար։ Երբ մեկնում ես սիրելի տղամարդու հետ, նա է կրում ծախսերի բեռը։ Գիտեք, ես միայն մեկ անգամ եմ սխալ թույլ տվել, երբ ինքս եմ վճարել, մնացած անգամները՝ տղամարդը»,- «Ты не поверишь!» շոուի ընթացքում խոստովանել է նա։
Միլյավսկայան պարզաբանել է, որ իր ընտրյալը հեռու է շոու-բիզնեսի աշխարհից եւ լուրջ պաշտոն է զբաղեցնում։ Աստղը դեռեւս պատրաստ չէ ընկերներին ներկայացնել երկրպագուներին, սակայն շուտով դա տեղի կունենա։ «Նա հանրային մարդ չէ… Մենք պայմանավորվել ենք, ոչ մինչեւ որոշակի պահը միասին չենք ներկայանա հանրությանը»,- նշել է աստղը։
Նախորդ տարվա ավարտին Լոլիտան խզել է հարաբերությունները Դմիտրի Իվանովի հետ նրա անհավատարմության պատճառով։ Տղամարդը հերքում էր դավաճանությունները, սակայն ձախողել է ստուգումը ստի դետեկտորով։