Եղանակը Հայաստանում. գիշերային խիստ սառնամանիք
Հանրապետության տարածքում փետրվարի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամի հարավարեւմտյան է՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդերեւութաբանների նախնական կանխատեսումների համաձայն՝ չորեքշաբթի օրը կսկսվի օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -13-15, վաղը ցերեկը` -2-4:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը` -28-33, ցերեկը` -8-13,
Կոտայքի լեռներում գիշերը` -22-27, ցերեկը` -8-13,
Կոտայքի նախալեռներում գիշերը` -16-18, ցերեկը` -3-5,
Սևանա լճի ավազանում գիշերը` -22-27, ցերեկը` -8-13,
Լոռիում գիշերը` -21-26, ցերեկը` -6-11,
Տավուշում գիշերը` -15-20, ցերեկը` -4 + 1,
Արագածոտնի լեռներում գիշերը` -22-27, ցերեկը` -8-13,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` -14-16, ցերեկը` -3-5,
Արարատում գիշերը` -11-15, ցերեկը` -2-4,
Արմավիրում գիշերը` -11-15, ցերեկը` -2-4,
Վայոց ձորի լեռներում գիշերը` -22-27, ցերեկը` -8-13,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը` -11-15, ցերեկը` -2-4,
Սյունիքի հովիտներում գիշերը` -7-11, ցերեկը` -2 + 2,
Սյունիքի նախալեռներում գիշերը` -15-20, ցերեկը` -3-6,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` -12-16, ցերեկը` -3-6 (հովիտներում գիշերը` -7-12, ցերեկը` 0 +3):