ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը վիրահատվել է․ Նրա վիճակը բավարար է
Հայտնի դիրիժոր, կոմպոզիտոր, ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը փետրվարի 9-ին վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։
Բուժկենտրոնից հայտնում են, որ Չեքիջյանը դիմել է առողջական խնդիրներով, որոնց մանրամասները անձնական տվյալների պաշտպանության նկատառումներով հրապարակման ենթակա չեն: Համապատասխան բուժզննումներից հետո ցուցվել է վիրահատական բուժում։
Վիրահատությունն անցել է հաջող, պացիենտը գտնվում է հետվիրահատական շրջանում։ Նրա առողջական վիճակը գնահատվում է որպես բավարար: