Սփայք Լին «Օսկար 2020» մրցանակաբաշխությանը հարգել է Կոբի Բրայանտի հիշատակը
Ռեժիսոր Սփայք Լին «Օսկար 2020» մրցանակաբաշխության կարմիր գորգին հայտնվել է կոստյումով, որը նվիրված էր լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտին։
Ռեժիսորը պատվերով կարված մանուշակագույն կոստյում էր կրում, որի դետալները դեղին էին. սրանք «Լեյքերս» թիմի գույներն են, որում խաղում էր Կոբին։
Իսկ պիջակի դարձածալին եւ մեջքին առկա էր 24 թիվը՝ մարզիկի խաղային համարը։
Ամերիկացի լեգենդար բոսկետբոլիստ Կոբի Բրայանտը 2020թ.-ի հունվարի 26-ին մահացել է մասնավոր ուղղաթիթռի կործանման հետեւանքով։ Նրա հետ մահացել են նաեւ 13-ամյա դուստրը եւ եւս յոթ մարդ։