Համացանցի ռուս ամենահայտնի օգտատերերը
Ռուսաստանում համացանցում ամենահանրաճանաչ մարդը «Вконтакте» սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովն է: Նրա հետևորդների թիվը 3 705 101 է: Համեմատության համար նշենք, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետևորդների թիվը երկու անգամ քիչ:
Մեծ թվով հետևորդներ ունեն «Дом 2» ռեալիթի-շոուի մասնակիցները: Շոուի նախկին մասնակից, այժմ` հաղորդավարուհի և դերասանուհի Վիկտորիա Բոնյան ունի 812. 380 հետևորդ, բայց միայն 84 ընկեր: Բոնյան չի շտապում ընդունել երկրպագուների ընկերության առաջարկը, բայց լուսանկարները կարող են դիտել բոլոր ցանկացողները: Իսկ նա տեղադրում է համացանցում մեծ քանակությամբ լուսանկարներ, որոնք հավաքում են 100-ից ավելի մեկնաբանություններ: