Բեյոնսեն պատրաստվում է նոր տեսահոլովակ թողարկել
Բեյոնսեն շատ լավ գիտի, թե ինչպես ուրախացնի իր երկրպագուներին: Երգչուհին նոր տեսահոլովակ է պատրաստում, որի նկարահանման ընթացքին հետևելու հնարավորություն են ունեցել իր երկրպագուները: Նկարահանման հրապարակում Բեյոնսեի հետ միասին աշխատում են նաև այնպիսի աստղեր, ինչպիսիք են բրիտանացի մոդել Ջորդան Ջոնը, ամերիկացի դերասանուհի Ջեսսիկա Ուայթը: Տեսահոլովակի ռեժիսորը Տերի Ռիչարդսոնն է:
Նկարահանումից հետո երգչուհին պարել է իր երկրպագուների հետ, ինչպես նաև լավ ժամանակ է անցկացրել ամերիկյան լունապարկում: Առայժմ հայտնի չէ, թե որ երգի հիման վրա է նկարահանվել տեսահոլովակը: Բայց խոսակցություններ կան, որ տեսահոլովակը նկարահանվել է ″XO″ երգի հիման վրա, բայց երգչուհին դեռևս չի հաստատել դա: