Ալեքսանդրն Դրուզը դժգոհել է իր թոշակի չափից
«Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի մագիստրոս Ալեքսանդր Դրուզը խոսել է իր թոշակի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Ելենա Խանգան հայտարարել էր, որ ամսական 23 հազար ռուբլի է ստանում: Հեռուստահաղորդավարուհին խոստովանել էր, որ այդ փողն ապրելու համար չէր բավականացնի իրեն:
«Դրանով անհնար է ապրել: Ինչպես նաեւ Ելենա Խանգայի թոշակով: Ես նույնիսկ ավելի քիչ եմ ստանում, քան նա»,- «Տելեպրոգրամա» պարբերականի հետ հարցազրույցում ասել է գիտակը:
Ավելի վաղ իրենց թոշակների մասին էին խոսել նաեւ շոու բիզնեսի մի քանի հայտնի ներկայացուցիչներ: Երգիչ Յուրի Լոզան հայտնել էր, որ 12 հազար ռուբլի է ստանում, հումորիստ Եվգենի Պետրոսյանը՝ «20 հազարից մի փոքր ավելի», իսկ հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Դուբովիցկայան՝ 16 հազար: