Սպիտակ տան մոտ ձերբակալվել է զինված տղամարդ, որը սպառնացել է սպանել Թրամփին
Ֆլորիդա նահանգի դանակով զինված 25-ամյա բնակիչ Ռոջեր Հեջփեթը, որը սպառնացել է սպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ձերբակալվել է Սպիտակ տան մերձակայքում: Այդ մասին կիրակի հաղորդել է The Washington Post թերթը՝ հղում անելով տեղի ոստիկանության զեկույցին:
«Ես այստեղ եմ նախագահ Դոնալդ Թրամփին սպանելու համար…Ես ունեմ դանակ դա անելու համար»,-հայտարարել է իրավապահների կողմից ձերբակալված տղամարդը: Պարբերականը մանրամասնում է, որ ոստիկանները նշել են, որ Հեջփեթը մոլորված էր թվում եւ թողնում էր հոգեբուժարանում բուժվող մարդու տեսք, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ: Բացի դանակից, Հեջփեթն իր մոտ ուներ ատրճանակի համար դատարկ պատյան: