2020-ի չորս ամենանորաձեւ կտրվածքները
Այս տարի եւս մեկ անգամ կհամոզվենք, որ ամեն նոր բան ընդամենը լավ մոռացված հինն է։ Նորաձեւ սանրվածքները կվերադառնան 70-ականներից եւ 2000-ականներից, սակայն ժամանակակից հնչողություն ստանան։ Harper’s Bazaar-ը ներկայացրել է, թե ինչ կտրվածքներ նորաձեւ կլինեն նոր սեզոնին»։
Երկար բոբ կարե
2020-ի ամենաթրենդային երկարությունը միջինն է, որը հասնում է մինչեւ ուսերը։ Դասական բոբը վերափոխվում է երկարի՝ հստակ գծերի փոխարեն կտրտված ծայրերով. 70-ականների գլխավոր կտրվածքը կրկին նորաձեւություն է վերադառնում։ Այս կտրվածքով մազերն առավել խիտ տեսք կունենան, իսկ գեղեցիկ սանրվածք ստանալը մեծ ջանքեր եւ մեծ քանակով կոսմետիկ միջոցներ չի պահանջի։
Պիքսի
Նոր սեզոնին կարճ կտրվածքը հայտնիության գագաթնակետին կլինի։ Այն ընդգծում է դեմքի օվալը եւ կերպարը միեւնույն ժամանակ հանդուգն ու նրբաճաշակ դարձնում։ Մազերը պետք է ուղիղ լինեն, ցանկալի է կողային հարդարմամբ։
Երկար, ուղիղ մազեր
Երկար մազերը երբեք դուրս չեն եկել նորաձեւությունից, սակայն վերջին տասնամյակի ընթացքում սանրվածքների առավել ստեղծագործական տարբերակները դրանք դուրս են մղել։ 2020թ.-ին փայլուն, խիտ ու երկար մազերը կդառնան ոչ միայն Քարդաշյան ընտանիքի ֆավորիտը։ Այդպիսի արդյունքի հասնելու համար ստիպված կլինեք ջանքեր գործադրել՝ ճիշտ խնամք ընտրել, վիտամիններ խմել եւ երկարացնել մազերը։
Մազափունջ
Բազմաշերտ կտրվածքի հետ մազափնջի համադրությունը եւս մեկ միտում է, որը վերադարձել է 70-ականներից։ Սա կօգնի բնական տեսք ստանալ, ինչպես նաեւ ծավալ հաղորդել մազերին։ Այս կտրվածքի դեպքում լավագույն սանրվածքը նուրբ ալիքներն են, որոնք կարելի է ֆիքսել սփրեյով։
Լուսանկարները՝ Fotobank/Getty Images, Instgram