«Նա ուզեց քնել պառավի, ես՝ երիտասարդի հետ». Լերա Կուդրյավցևան առաջին անգամ պատմել է ամուսնու հետ ծանոթության մասին
Լերա Կուդրյավցեւան հազվադեպ է կիսվում անձնական կյանքի մանրամասներով։ Հեռուստահաղորդավարուհին հաճախ է եթերում լսում՝ ինչպես են անկեղծանում իր հյուրերը, նրանց հետ ապրումներ ունենում, խորհուրդներ տալիս։ Բայց նույնիսկ այդ պահերին պատրաստ չէ պատմել իր դրամաների մասին։ Սակայն երբ արտիստը հայտնել է կրծքի իմլանտի պատռման հետեւանքով ցավի մասին, ինչպես նաեւ իրեն ցույց տվել առանց արհեստական թարթիչների, թվում է՝ ավելի բաց է դարձել։
Լերան անկեղծացել է անձնականի մասին։ Հեռուստաաստղը երկրպագուներին զարմացրել է երիտասարդ ամուսնու՝ Իգոր Մակարովի հետ հարաբերությունների վերաբերյալ անկեղծ պատասխաններով։ Հոկեյիստն ընտրյալից երիտասարդ է 16 տարով, սակայն տարիքային այս էական տարբերությունը զույգին առհասարակ չի հուզում։
Կուդրյավցեւան հետեւորդների հետ զրույցում անկեղծորեն խոստովանել է, որ իրենցից յուրաքանչյուրը սպասել է ծանոթությանը։ «Նա ուզեց քնել պառավի, ես՝ երիտասարդի հետ։ Եվ ինչ-որ բան ձգեց»,- պատմել է Լերան։ Իսկ դրանից հետո Լերան հայտարարել է մանկատնից երեխա որդեգրելու պատրաստակամության մասին։ «Իմ սերը կբավականացնի բոլորին»,- նշել է շիկահեր գեղեցկուհին։
Նախկինում Կուդրյավցեւան բազմաթիվ անգամներ ասել է, որ ինքն ու Իգորը երազում են եւս մեկ երեխայի մասին։ Հիմա ամուսինները մեծացնում են դստերը՝ Մաշային։ Նա լույս աշխարհ է եկել 2018թ.-ի ամռանը։
Ընդ որում, հեռուստահաղորդավարուհին իր առաջնեկին լույս աշխարհ է բերել 29 տարի առաջ։ Որդին՝ Ժանը, հիմա արդեն երջանիկ հայր է։ Նա մեծացնում է որդուն՝ Լեոնին, որը ծնվել է նույն տարում, որի ընթացքում լույս աշխարհ է եկել նրա փոքր քույրը։ Այնպես որ Լերա Կուդրյավցեւան ոչ միայն փոքրիկ աղջկա մայր է, այլեւ փոքրիկ թոռան երջանիկ տատիկ։