Իսրայելը սկսել է կազմել Արեւմտյան ափի քարտեզը «դարի գործարքի» շրջանակում
Իսրայելը սկսել է կազմել Արեւմտյան ափի քարտեզը, որը պետք է օտարվի՝ համաձայն «դարի գործարքի», որն առաջարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, գրում է The Jerusalem Post-ը;
«Մենք կիսով չափ կազմել ենք տարածքի քարտեզը, որը կդառնա Իսրայելի մասը՝ Թրամփի ծրագրի համաձայն: Դա շատ ժամանակ չի խլի: Մի քանի շաբաթ անց դա տեղի կունենա»,-հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն «Լիկուդ» կուսակցության միջոցառման ժամանակ:
Ինչպես տեղեկացրել են վարչապետի գրասենյակում, քարտեզը կազմելու գործընթացը կղեկավարի Նեթանյահուի գրասենյակի ղեկավար Ռոնեն Փերեցը:
Իր հերթին ամերիկացի դիվանագիտական աղբյուրը հաղորդել է. «Մենք անցկացնում ենք սերտ բանակցություններ Նեթանյահուի վարչակազմի հետ»: