Հայաստանի տարածքում փետրվարի 10-ին հարավային շրջաններում սպասվում է ձյուն
Հայաստանի տարածքում փետրվարի 10-ին հարավային շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է ուժգնացում՝ 17-22 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-11-ն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով, 13-14-ը կբարձրանա 6-8 աստիճանով:
Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետից», Երևան քաղաքում փետրվարի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է -12-14, վաղը ցերեկը՝ -4-6։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -20-25, ցերեկը՝ -11-15,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -20-25, ցերեկը՝ -11-15,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -7-9,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -20-25, ցերեկը՝ -11-15,
Լոռիում գիշերը՝ -17-20, ցերեկը՝ -3-8,
Տավուշում գիշերը -9-14, ցերեկը՝-1-4,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -20-25, ցերեկը՝ -11-15,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -11-14, ցերեկը՝ -5-7,
Արարատում գիշերը՝ -10-12, ցերեկը՝ -2-6,
Արմավիրում գիշերը՝ -10-12, ցերեկը՝ -2-6,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -20-25, ցերեկը՝ -11-15,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -10-12, ցերեկը՝ -2-6,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0-3,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -11-15, ցերեկը՝ -3-6,
Արցախի հովիտներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0-3,
Արցախի նախալեռներում գիշերը՝ -11-15, ցերեկը՝ -3-6։