«Հիմա այնքան կուզենայի քայլել Երեւանի առատ ու փափուկ ձյան տակ...». Արմինկա
Երգչուհի Արմինկան Երեւանում արված լուսանկար է հրապարակել ու նշել, որ կուզենար քայլել քաղաքի առատ ու փափուկ ձյան տակ։ Վերջին տարիներին երգչուհին բնակվում է ԱՄՆ-ում։
Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Երեւանի կենտրոնում՝ Կասկադում։ Ոճային երգչուհին ամբողջությամբ սպիտակ հագուստ է կրում՝ տաբատ եւ բլուզ։ Նա հետաքրքիր պայուսակ է ընտրել եւ արեւային ակնոց։ «Ես չեմ սիրում ձմեռ ու ցուրտ եղանակ, բայց հիմա այնքա՜ն կուզենայի քայլել Երեւանի առատ ու փափուկ ձյան տակ...»,- գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Արմինկան պատռված ջինսե տաբատ էր կրում, սեւ շապիկ։ Նա սպիտակ ստորտային կոշիկներ էր ընտրել, արձակել մազերը։ Երգչուհին գեղեցիկ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ «Տղաս իմ ամենալավ լուսանկարիչն է»,- գրել էր երգչուհին։