Ադրբեջանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունները
Խորհրդարանական ընտրություններին քվեարկելու համար ընտրատեղամասերը բացվել են Ադրբեջանում՝ ժամը 8.00-ին, հայտնում է «ՌԻԱ նովոստին»:
125 ընտրատեղամասերում քվեարկելու է ավելի քան 5 միլիոն քաղաքացի: 125 տեղի համար ավելի քան 1.3 հազար թեկնածու է դիմել`գրեթե կրկնակի 2010 և 2015 թվականների խորհրդարանական ընտրությունների համեմատ:
Ըստ Ադրբեջանի օրենսդրության, մասնակցության պարտադիր նվազագույն շեմ չկա, ուստի ցանկացած դեպքում ընտրությունները կայացած կհամարվեն: Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր ավելի քան 850 միջազգային դիտորդ:
Ընտրությունների օրը տեղամասերը բաց կլինեն մինչև 19.00-ը: Արտերկրում քվեարկելը, ըստ օրենքի, չի թույլատրվում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պլանավորում է հրապարակել ընտրության նախնական արդյունքները մեծամասնական ընտրողների համար քվեարկության օրվան հաջորդող գիշերը: