38 տարեկանում կյանքից հեռացած երգչուհի Յուլյա Նաչալովայի հարազատները նրա կյանքի մասին գիրք են հրատարակել
38 տարեկանում կյանքից հեռացած երգչուհի Յուլյա Նաչալովայի հարազատները նրա կյանքի մասին գիրք են հրատարակել՝ «Յուլյա Նաչալովա. հոր նամակները դստերը»։ Աստղի հայրը՝ Վիկտորը Նաչալովը, այն գրել է նրա հորաքրոջ՝ Անտոնինա Վլադիմիրովայի հետ։
Նախորդ տարվա մարտին կյանքից հեռացած արտիստի հարազատները հիշել են նրա մանկությունը, դպրոցական տարիները եւ կարիերայի ճանապարհը։ Ի սկզբանե, ընտանիքը սպասում էր, որ տղա կծնվի, այդ պատճառով Յուլյայի ծնունդը անակնկալ է եղել։
Դստեր կյանքի վերջին օրերը Վիկտորն առանձնակի ցավով է հիշում։ Մեկ շաբաթվա ընթացքում Յուլյայի առողջական վիճակը վերջնականապես վատացել է։
Երգչուհու հայրը հավատում էր, որ նա ուշքի կգա արհեստական կոմայից հետո։ «Դու մարտիկ ես։ Դու կհաղթես հիվանդությանը։ Ամեն ինչ լավ կլինի»,- այս խոսքերով է նա Յուլյային դիմել հիվանդասենյակում։
Այդ պահին երգչուհին լաց է եղել. նրա փակ կոպերից արցունքներ են հոսել։ «Ինչո՞ւ էիր լաց լինում։ Դու գիտեի՞ր։ Գիտեի՞ր, որ հեռանալու ես մեզանից։ Ինչո՞ւ չզգուշացրիր, Յուլյա»,- հարցեր է հնչեցնում Վիկտոր Նաչալովը, որոնց արդեն հնարավոր չէ պատասխաններ գտնել…