Բլոգերը Պուտինի դիմանկարը կախել է մոսկովյան շենքերից մեկի վերելակում և նկարահանել բնակիչների արձագանքը (Տեսանյութ)
Բլոգեր Բաշիր Դոհովը որոշել է ստուգել, թե ինչ է լինելու, եթե Պուտինի դիմանկարը կախված լինի մոսկովյան սովորական բարձրահարկ շենքի վերելակում: Նա նաև տեսախցիկ է տեղադրել՝ բնակիչների արձագանքը ստուգելու համար:
Դիմանկարը անակնկալի է բերել բնակիչներին։ Նրանց մի մասը ցանկացել են այն հանել: Մեկը ասել է, որ վախեցել է, քանի որ զգացողություն կար, որ իրեն հետևում են: Ինչ-որ մեկը նույնիսկ վախեցել է արտահայտել իր արձագանքը՝ իմանալով, որ վերելակում կա տեսախցիկ: Սակայն աղջիկներից մեկը փորձել է նկարահանել հեգնական տեսանյութ, որում, իբր, ինքը աղոթում է դիմանկարի դիմաց:
Ինչ-որ պահի դիմանկարը ընկել է. այդ պահին վերելակում գտնվող երիտասարդը վախեցել է և անմիջապես փորձել այն ետ կախել:
Տեսանյութը անմիջապես տարածվել է սոցցանցերում և դարձել վիրուսային. Օգտատերերը մեկնաբանություններ են թողել՝ ակնարկելով բնակչության շրջանում նախագահի ունեցած ցածր աջակցության մասին: