Թրամփը հայտարարել է, որ պաշտոնից ազատված Ալեքսանդր Վինդմանը չէր պահպանում սուբորդինացիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում բացատրել է Ուկրաինայի հարցով փորձագետ Ալեքսանդր Վինդմանին պաշտոնից ազատելու հետ կապված իր դիրքորոշումը։
Նրա խոսքերով՝ Վինդմանը չէր պահպանում սուբորդինացիան։
«Ֆեյքային ԶԼՄ-ներ CNN-ը եւ MCDNC-ը շարունակում են խոսել «փոխգնդապետ» Վինդմանի մասին, կարծես թե ես պետք է մտածեմ այն մասին, թե ինչ հրաշալի էր նա։ Ընդհանրապես, ես չգիտեմ նրան, երբեք նրա հետ չեմ խոսել եւ չեմ հանդիպել, սակայն նա չէր պահպանում սուբորդինացիան, ճիշտ չէր զեկուցում իմ «իդեալական» զանգերի բովանդակությունը եւ հրեշավոր արձագանք է ստացել իր պետից, որը հրապարակայնորեն հայտարարել է, որ Վինդմանը օրենքի, հրամանատարության կարգի պահպանման եւ տեղեկատվության արտահոսքի հետ խնդիրներ է ունեցել։ Մի խոսքով․ «ԴՈ՛ՒՐՍ»,- գրել է Թրամփը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահը պաշտոնից ազատել է Ալեքսանդր Վինդմանին, որը նախկինում իմփիչմենթի շրջանակներում ցուցմունքներ էր տվել։ Բացի այդ, Թրամփը պաշտոնից ազատել է նաեւ նրա երկվորյակ եղբորը՝ Եվգենի Վինդմանին, որը իրավաբան էր Անվտանգության խորհրդում, ինչպես նաեւ՝ ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլանդին։