Սահակաշվիլին հայտարարել է մոտ ժամանակներս Թբիլիսիում սեփական քաղաքական շտաբի ստեղծման մասին
Ուկրաինայում գտնվող Միխայիլ Սահակաշվիլին մտադիր է մոտ ժամանակներս Թբիլիսիում հեռակա սեփական քաղաքական շտաբ ստեղծել։ Այս մասին Վրաստանի երրորդ նախագահը հայտարարել է Facebook-յան իր ուղերձում, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Ինչպես պարզաբանել է Սահակաշվիլին, շտաբը աշխատանքը կսկսի արդեն մարտին՝ նախագահական գրադարանի բազայի վրա։ Նոր հարթակը առավելապես կողմնորոշված է դեպի երիտասարդությունը։ Այն նաեւ կմիավորի նախկին նախագահի կողմից ստեղծված «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը եւ այլ ընդդիմադիր ուժերին։
«Մարտի 1-ից «Սահակաշվիլիի նախագահական գրադարանի» բազայի վրա ես կբացեմ իմ շտաբը, անձնական շտաբը, որը «Ազգային շարժման» եւ մյուս ընդդիմադիր ուժերի հետ միասին, առանց կուսակցության եկող նոր մարդկանց հետ միասին կստեղծի ավելի մեծ հիմքեր եւ կարագացնի Իվանիշվիլիի ռեժիմի ավարտն ու Վրաստանի փրկությունը»։
Միխայիլ Սահակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013թ․, իր նախագահական երկրորդ ժամկետից հետո։ Նա դասավանդել է ԱՄՆ-ում, այնուհետեւ աշխատանքի է հրավիրվել Ուկրաինա, որտեղ քաղաքացիություն է ստացել։ 2015թ․ Սահակաշվիլին հրաժարական է տվել Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնից եւ հիմնել է ընդդիմադիր «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը։
Դրանից քիչ անց նա զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից, իսկ 2018թ․ փետրվարին արտաքսվել է Լեհաստան։ Սահակաշվիլին Կիեւ է վերադարձել 2019թ․ մայիսի 28-ին, այն բանից հետո երբ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնել է նրա քաղաքացիությունը։
Վրաստանում Սահակաշվիլին անցնում է մի քանի քրեական գործերով։ 2018թ․ հունվարին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան դատապարտել է երեք տարվա ազատազրկման՝ բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության մեղավորներին ներում շնորհելու համար։