Սիրո եւ ամուսնության համատեղելիություն. պե՞տք է հավատալ հորոսկոպին
Հորոսկոպը մտքի թռիչքի, աստղաբանական գիտելիքների եւ փորձի հիանալի համադրում է, որն օգնում է մարդկությանն արդեն մի քանի հազարամյակ։
Այսօր հետզհետե ավելանում է հորոսկոպի խորհրդավոր, զարմանահրաշ աշխարհը բացահայտել ցանկացողների քանակը, որոնք ուզում են համոզվել, որ իրենց արարքները ճիշտ են։ Այս հոդվածում մենք կպատմենք այն մասին, թե ինչպես է աստղաբանությունն օգնում սիրային հարաբերություններում։
Աստղաբանությունն օգնական
Չնայած այն բանին, որ սիրո եւ ամուսնության հարցում համատեղելիությունը կանխագուշակելը շատ բարդ է, մեզնից շատերն են վստահում աստղաբաններին։
Հատկապես գնահատվում են ոչ թե ընդհանրական հորոսկոպները, որոնք տպում է յուրաքանչյուր պարբերական, այլ անհատական տվյալների վրա կազմած աստղաբանական կանխատեսումները, որոնք, իրոք, օգտակար տեղեկություն են պարունակում։
Համատեղելիության հորոսկոպները կարող են օգնել պարզել բնավորությունների համատեղելիությունը, ընդհանուր գծերի եւ հակադրությունների մասին, ինչպես նաեւ պարզել, թե ինչպես կարելի է խուսափել վեճերից։ Այսպես՝ ի՞նչ է հնարավոր իմանալ աստղաբանների կանխատեսումներով։
Սիրո մեջ կենդանակերպի նշանների համատեղելիության աստիճաններ
Աստղաբանների համար առավել կարեւոր չափանիշը զուգընկերների էներգետիկ համատեղելիությունն է։
Այստեղ դիտարկվում են այնպիսի հասկացություններ, ինչպես միասին լինելու կարեւորությունը, էներգիան կիսելը, զույգի ներդաշնակությունը։
Պակաս արժեքավոր չեն նաեւ զույգի կենցաղային համատեղելիության մասին գիտելիքները։ Ուսումնասիրելով այդ հորոսկոպը՝ դուք կարող եք իմանալ, թե որքանով եք դուք եւ ձեր ընտրյալը նման ձեր սովորություններում, պահանջներում, ցանկություններում եւ այլն։ Դուք կարող եք նախապես ապահովագրել ձեզ վեճերից, որոնք կարող եք ծագել սխալ դրած բաժակի կամ ատամի մածուկի չփակած կափարիչի պատճառով։
Սեքսուալ համատեղելիությունը թույլ կտա պարզել խառնվածքի եւ սեռական կարիքների նմանությունը։ Դա կօգնի ամուր կապ ստեղծել ոչ միայն հոգեւոր, այլ նաեւ ֆիզիկական պլանում։
Կարեւոր է նաեւ պարզել երկու հոգու կոնֆլիկտայնության համատեղելիությունը։ Նման աստղագուշակի հիմքում այն է, թե որքանով եք դուք հակված փոխզիջումների, որքան լարված կարող են լինել ձեր հարաբերությունները եւ ինչպես կարող եք լուծել խնդիրները։
Այսպիսով՝ մենք դիտարկեցինք հարաբերություններում աստղաբանության բոլոր կողմերը։ Գլխավորը, ինչ պետք է հիշել, այն է, որ հարաբերություններն ամեն օր աշխատանք են պահանջում։ Ոչ մի հորոսկոպ կամ կանխագուշակություն չի կարող որոշել ձեր զույգի ճակատագիրը, եթե դուք ջանքեր չգործադրեք։ Սերը դժվարությունները միասին հաղթահարելն է, միասին ուրախանալն ու տխրելը, իսկ աստղաբանությունը գիտելիքի հավելյալ աղբյուր է, բայց հարաբերությունները պետք է վստահել միայն ինքներդ ձեզ։
Աղբյուրը՝ Cosmo.ru