Հոռոմ գյուղի մոտ բախվել են Audi-ն եւ «06»-ը. 5 վիրավորներից 2-ը 3 տարեկան երկվորյակ քույրեր են (Լուսանկարներ)
Շիրակի մարզում, այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 13։50-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի սկզբնամասում բախվել են Հոռոմ գյուղի բնակիչ՝ 51-ամյա Հարություն Պ-ի վարած Audi ակնիշի 88 RA 388 համարանիշի եւ Հովունի գյուղի բնակիչ՝ 40-ամյա Արտյոմ Գ-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 34 AA 906 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Audi-ի ուղեւորներ՝ Հոռոմ գյուղի բնակիչներ, 52-ամյա Մարինե Ա-ն, 23-ամյա Կիմա Պ-ն, 3-ամյա Մարինե Մ-ն, 3-ամյա Նանե Մ-ն եւ «ՎԱԶ 2106»-ի ուղեւոր՝ Հովունի գյուղի բնակիչ, 42-ամյա Հայկանուշ Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, մի մասը՝ Գյումրիի, մի մասը՝ Գյումրի քաղաքի Ավստրիական մոր եւ մանկան բժշկական կենտրոններ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Մարինե եւ Նանե Մ-երը երկվորյակ քույրեր են։