Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի հայերի միությունը հրապարակել է Կրոպիվնիցկիում ապագա վանական համալիրի էսքիզը
Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի հայերի միությունը հրապարակել է Կրոպիվնիցկի քաղաքում Ինգուլ գետի ափին ապագա վանական համալիրի էսքիզը, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Էսքիզ-առաջարկը սոցցանցում հրապարակել է կրոնական միության ղեկավար Տիգրան Խաչատրյանը:
Նախագծում ներկայացվել է ճակատային հատվածում մեծ մուտքով մոնոլիտային շենք: «Հարգելի՛ պատգամավորներ, խնդրում եմ Ձեզ աջակցել որոշմանը: Շնորհակալություն բոլորին, ովքեր կապ ունեն այս պատմական պահի հետ»,- գրել է Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Միխայիլովսկայա փողոցում 1100 քմ մակերեսով հողատարածքը կարող են փոխանցել «Հայ առաքելական եկեղեցու կրոնական համայնքին»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կիեւում հայկական տաճարի կառուցումը մոտենում է ավարտին:
Հայտնի է, որ եկեղեցիների կառուցումն Ուկրաինայի հայերի միության հիմնական նպատակներից մեկն է: Միության ղեկավար Վիլեն Շատվորյանի խոսքով՝ եկեղեցիների կառուցումը թույլ կտա իրականացնել հայկական սփյուռքի գլխավոր նպատակներից մեկը, որն է՝ բացահայտել հայկական մշակույթը Ուկրաինայի ժողովրդի համար: