Ինչպես են դատարկվել Չինաստանի փողոցները կորոնավիրուսի պատճառով (Լուսանկարներ)
2019-nCoV կորոնավիրուսի բռնկման պատճառով Չինաստանի շատ քաղաքներ փակ են կարանտինի համար: Եթե նախկինում այդ քաղաքներում կյանքը եռում էր, այսօր դրանք դատարկվել են:
Չինաստանում ամանորյա արձակուրդները երկարաձգել են, ուսումնական հաստատությունները չեն աշխատում, իսկ քաղաքացիների տեղաշարժն ու այլ մարդկանց հետ շփումները սահմանափակվել են:
Շատ տուրիստական վայրեր, այդ թվում Չինական Մեծ պատն ու Շանհայում Դիսնեյլենդը, փակ են այցելությունների համար:
Խոշոր քաղաքների մեծամասնությունում ամեն օր փողոցների սանիտարական աշխատանքներ են տարվում: Շատ շենքում մաքրում են նաեւ վերելակները:
Շենքերի մուտքերի մոտ չափում են մարդկանց ջերմությունը եւ աննշան կասկածի դեպքում ուղարկում հիվանդանոց: