Սիմեոնե. «Աթլետիկոն» պետք է ապացուցի, որ կենդանի է
Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Գրանադայի» դեմ խաղից իր սպասելիքների մասին:
«Մեզ համար բոլոր հանդիպումները եզրափակիչներ են: «Աթլետիկոյի» համար անակնկալ էր Իսպանիայի գավաթի խաղարկությունից դուրս մնալը, և մենք պետք է ապացուցենք, որ կենդանի ենք:
Մենք ուսումնասիրել ենք նախորդ բոլոր հանդիպումները, և ես վստահ եմ, որ առաջիկա խաղերում կուղղենք մեր սխալները»,- Սիմեոնեի խոսքը փոխանցում է «Աթլետիկոյի» մամուլի ծառայությունը:
«Աթլետիկո Մադրիդ» - «Գրանադա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 8-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: