Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների, Չայնիի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների համար. ՀՀ մի շարք տարածքներում տեղում է ձյուն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դիլիջանի ոլորանները (ձյուն է տեղում) փակ է բեռնատարների համար:
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Չայնիի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Փակ է Շիրակի մարզի Մուսաելյան-Վարդաղբյուր ավտոճանապարհը:
Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները, Ամասիա, Զառիշատ, Շաղիկ եւ Գառնառիճ գյուղերի ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Արագածոտնի մարզի Ապարանի եւ Ծաղկահովտի տարածաշրջաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների, Սարապատ, Կաքավասար, Սալուտ, Մուսայելյան եւ Բերդաշեն գյուղերի ավտոճանապարհներին, ինչպես նաեւ Սարավան-«Զանգեր» եւ Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է:
Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն: