Թրամփը դիտարկում է մի շարք պաշտոնատար անձանց աշխատանքից հեռացնելու հարցն իմփիչմենթից հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է մի շարք պաշտոնատար անձանց աշխատանքից հեռացնելու հարցն իմփիչմենթի գործընթացից հետո, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին քաջատեղյակ աղբյուրին:
Տեղեկատուն նշում է, որ աշխատանքի ազատման հնարավոր թեկնածուներից է ազգային անվտանգության աշխատակիցը, որը նախագահի դեմ ցուցմունք էր տվել, ինչպես նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Իմփիչմենթի շրջանակում ցուցմունք տված բանակի փոխգնդապետ Ալեքսանդր Վինդմանը, որը ներկայումս Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում Ուկրաինայի հարցով փորձագետ է, կտեղափոխվի ԱՄՆ Պաշտպանության նախարարություն, հայտնել է գործակալության աղբյուրը:
Ամերիկյան ԶԼՄ-ները դիտարկում են այդ տեղափոխությունը որպես պաշտոնի իջեցում անհավատարմության համար:
Սպիտակ տան եւս մեկ բարձրաստիճան աշխատակից Ջենիֆեր Ուիլյամսը, որը նույնպես ցուցմունք էր տվել իմփիչմենթի շրջանակում, ավելի վաղ հեռացել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում իր զբաղեցրած պաշտոնից:
Նշվում է, որ Թրամփը հեռացրել է վերոհիշյալ անձանց, քանի որ նրանք երբեք նրա կողմնակիցները չեն եղել: