Կանադացի փաստաբանները դատական հայց են ներկայացրել Իրանի դեմ ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառով
Կանադացի փաստաբանները, որոնք նախկինում հաղթել են Իրանի դեմ դատական հայցերը, բողոք են ներկայացրել Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի անունից, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ փաստաբանները պահանջում են ոչ պակաս, քան 1.1 մլրդ դոլարի չափով դրամական փոխհատուցում:
Դատական հայցում ներկայացված են ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, երկրի գերագույն առաջնորդ Ալի Համենեի, ԻՀՊԿ բարձրաստիճան ներկայացուցիչների եւ այլոց անունները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը ընդունել էր իր մեղքը ուկրաինական ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որին սխալմամբ հրթիռային հարված էր հասցվել: Ողբերգական դեպքը տեղի էր ունեցել հունվարի 8-ին:
Օդանավում գտնվել էր Կանադայի 57 քաղաքացի: