ԱՄՆ-ը պատրաստ է ֆինանսական օգնություն տրամադրել Չինաստանին կորոնավիրուսի առնչությամբ
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են հատկացնել մինչեւ 100 մլն դոլար Չինաստանին եւ ուրիշ երկրներին աջակցելու համար, որոնք տուժել են կորոնավիրուսի բռնկման հետեւանքով, հաղորդում է Reuters-ը:
«Այդ պարտավորությունն ամերիկյան մասնավոր հատվածից շռայլորեն հատկացված հարյուր միլիոնների հետ մեկտեղ ի ցույց է դնում ԱՄՆ-ի հզոր առաջնորդությունը՝ ի պատասխան կորոնավիրուսի բռնկմանը»,-ասել է Պոմպեոն:
Նա հավելել է, որ ԱՄՆ կառավարության պարտավորությունը կիրագործվի առկա ֆոնդերի եւ բազմակողմանի կազմակերպությունների միջոցով: