Նիկոլաս Քեյջը՝ բանտարկյալի դերում
Այսօր Լիդո կղզում Նիկոլաս Քեյջը, ռեժիսոր Դևիդ Գորդոն Գրինի հետ միասին ներկայացրել են իրենց նոր աշխատանքը՝ «Ջո» ֆիլմը: Ֆիլմում ներկայացված է մի պատմություն, ըստ որի՝ բանտից փախած հանցագործը ծանոթանում է մի դեռահասի հետ և որոշում է օգնել նրան և միասին գնալ լավ կյանքի հետքերով: Քեյջը խոստովանել է, որ այդ դերն իր համար այդքան էլ հեշտ չէր խաղալ:
Նա ֆիլմում մարմնավորել է հարբեցող հանցագործին, ով, իրենից անսպասելի, 15-ամյա փոքրիկ տղայի համար շատ կարևոր մարդ էր դարձել:
15-ամյա փոքրիկն ընտանիք չուներ, նրա հայրը հարբեցող էր եղել: Փոքրիկը և Ջոն որոշում են իրենց նոր կյանքը սկսել Միսսիսիպի նահանգի փոքրիկ քաղաքաներից մեկում:
Ռեժիսորը ֆիլմում նկարահանվելու է հրավիրել նաև ոչ պրոֆեսիոնալ դերասանների: 15-ամյա փոքրիկի դերը խաղացել է սկսնակ դերասան Թայ Շերիդան:
Քեյջը լրագրողներին ասել է, որ ֆիլմում նկարահանվելն իր կյանքի մի մասն է կազմում, դրա համար էլ նա դեռ չի պատրաստվում թողնել իր աշխատանքը: