Ջենիֆեր Էնիսթոնը հաշտվել է նախկիններից եւս մեկի հետ
Մինչ աշխարհը գուշակում է, թե արդյոք Ջենիֆեր Էնիսթոնը հաշտվելու է Բրեդ Փիթի հետ, համացանցում արդեն հայտնվել են պապարացիների լուսանկարները, որոնցից դատելով Ջենը որոշել է շփում հաստատել եւս մեկ նախկին ընկերոջ հետ: «Ընկերներ» սերիալի աստղին նկատել են Լոս Անջելեսի Sunset Tower Hotel ռեստորանից դուրս գալիս, մի քանի րոպե տարբերությամբ շենքը լքել է Ջոն Մայերը:
Սակայն այդ զույգի վերամիավորման մասին խոսք լինել չի կարող։ Բաժանումից հետո Մեյերը խոստովանել է, որ ինքն ու Էնիսթոնը բոլորովին տարբեր մարդիկ են։ Դա հաստատել է նաեւ դերասանուհին, թեեւ նշել է, որ շատ է գնահատում նախկինին։
«Զավեշտալի է, որ հարաբերություններում գալիս է մի պահ, երբ դուք երկուսդ էլ գիտակցում եք՝ գուցե մենք այլ հարաբերության անցնենք։ Չնայած դուք դեռ շատ սիրում միմյանց։ Ես անկեղծ նրա համար անհանգստանում եմ։ Մենք շփվում ենք, մենք պաշտում ենք միմյանց», - ասել է Ջենիֆերը նախկին սիրելիի մասին։
Աղբյուրը՝ OK!
Լուսանկարները՝ Getty images