Փոքրիկ աղջկա մաշկը քարի է նմանվում (Լուսանկարներ)
Հնդկաստանի Չհաթիսգարհ նահանգի Դանթեվադ շրջանից 7-ամյա Ռաջեշվարին հիվանդ է անբուժելի մաշկային իխտիոզով, որի պատճառով նրա մաշկը քարի է նմանվում:
Daily Mail պարբերականը հայտնում է, որ աղջկա թեւերը, ոտքերը եւ մեջքի մեծ մասը ծածկված են կոշտ բշտիկներով, որոնք թեփուկի են նման: Դրանց պատճառով աղջկան ցավ է պատճառում քայլելն ու նստելը: Քանի որ Դանթեվադում լավ հիվանդանոցներ չկան, հետազոտվելու համար ստիպված է քաղաք գնալ:
Իխտիոզը կյանքի համար վտանգավոր չէ, բայց այն զգալիորեն վատթարացնում է պացիենտների կյանքի որակը: Նրանք օրական մի քանի ժամ ստիպված են զբաղվել մաշկը խնամելով:
Այս հիվանդությամբ մարդիկ նվազ քրտնարտադրության պատճառով ավելի հաճախ են ստանում ջերմային հարվածներ, մաշկի ճաքերի պատճառով նրանք խոցելի են նաեւ վարակների հանդեպ: Դրանից բացի, այս պացինետների շրջանում շատ հաճախ թույլ է տեսողությունը կամ լսողությունը: