Եղանակը՝ Հայաստանում հանգստյան օրերին. սպասվում են ձյան առատ տեղումներ եւ կտրուկ ցուրտ
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հանդես է եկել նախազգուշացմամբ, որ փետրվարի 8-ի երեկոյից ընդհուպ մինչեւ փետրվարի 9-ի կեսօր հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռներում՝ բուք եւ վատ տեսանելիություն: Ամենուրեք կդիտվի մերկասառույց:
Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանում սպասվում են տեղումներ, փետրվարի 8-ի երեկոյից՝ ամենուրեք ձյան տեսքով: Քամին հարավարեւմտյան՝ 8-10 մ/վ: Առաջիկա 4 օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով:
«Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երեւանում շաբաթ եւ կիրակի տեղումներ են սպասվում, փետրվարի 8-ի երեկոյից՝ ձյան տեսքով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի՝ +2+4, վաղը ցերեկը՝ +5+7, իսկ արդեն երեկոյան՝ -1-3։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ 0-4,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ 0-4,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ 0+3,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ 0-4,
Լոռիում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +3+6,
Տավուշում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +7+10,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ 0-4,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +2+5,
Արարատում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +7+10,
Արմավիրում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +7+10,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ 0-4,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +7+10,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +13+16,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +6+11,
Արցախում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+13 (հովիտներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +14+17)։