Մոր հետ սկանդալից հետո Ուսպենսկայայի դուստրը գաղտնի լքել է Ռուսաստանը
Լյուբով Ուսպենսկայայի դուստրը՝ Տատյանա Պլակիսնան, մոր հետ սկանդալից հետո լքել է Ռուսաստանը։ Այս մասին արտիստը հայտնել է «Սոբեսեդնիկ»-ի հետ զրույցում։
«Այո՛, նա այլեւս չի ապրում Ռուսաստանում։ Նա անձամբ է այդպիսի որոշում կայացրել, ես չեմ պահել։ Ասացի. «Խնդրեմ, մեկնիր Ամերիկա»։ Վճարել է տոմսերի համար, նա վերցրել է գումարը, որը «НТВ»-ն տվել է ծախու տեղեկատվության համար եւ մեկնել է հոր մոտ։ Թող նրանք երջանիկ լինեն։ Թող նա ապացուցի, որ ցանկանում է։ Հիմա նա լիակատար ազատություն ունի։ Նա ազատ է եղել. սուտ է, թե ես նրան արգելել եմ անել այն, ինչ նա ցանկանում է։
Ես ցանկանում էի, որ առողջանար, աներ վիրահատությունները, որոնք նրա համար շատ կարեւոր են։ Որպեսզի նա կրկին գեղեցիկ աղջիկ դառնար, ինքնավստահ։ Այդ պատճառով ես նրան իմ կողքին եմ պահել։ Հիմա նա կարող է առանց ինձ ամեն ինչի հասնել։ Աստված տա, նա ապացուցի, որ իմ կարիքն իսկապես չունի։ Ես միայն երջանիկ կլինեմ»,- նշել է Ուսպենսկայան։
Ավելի վաղ «НТВ»-ի հաղորդման եթերում Ուսպենսկայայի դուստրը խոստովանել է, որ երկար տարիներ հոգեբանական ճնշում է զգացել մոր կողմից։ Տատյանան նաեւ պատմել էր մոր հետ վերջին կոնֆլիկտի մասին, որից հետո հեռացել էր նրա տնից։ Պլակսինայի խոսքով՝ վեճի ընթացքում արտիստն իր նկատմամբ ֆիզիկական ուժ է գործադրել՝ սկսելով խեղդել։