Թուրք-սիրիական սահմանին հիմնվել է «Փեթրիոթ» զենիթային հրթիռներ
ՆԱՏՕ–ն հաստատել է, որ ուրբաթ օրը սկսել է «Փեթրիոթ» զենիթային հրթիռների համակարգերի հիմնումը՝ թուրք–սիրիական սահմանին։ Այս մասին ասված է Եվրոպայում ԱՄՆ ռազմական հրամանատարության կայքում, որտեղ ասված է, որ զինծառայողների և զինտեխնիկայի մի մասն արդեն Ադանայի նահանգի «Ինջիրլիկ» ռազմաբազայում է։ Եվս 400 զինծառայող, որոնք մասնակցելու են այդ աշխատանքներին, կժամանի Թուրքիա՝ ռազմաօդային տրանսպորտով։