Արքայադուստր Լետիցիան և արքայազն Ֆելիպեն բաժանվու՞մ են
Լուրեր են տարածվել, թե իսպանացի արքայազն Ֆելիպեն և նրա կինը` արքայադուստր Լետիցիան, բաժանվում են: Նրանց հարսանիքը տեղի էր ունեցել 2004 թ-ին: Զույգն ունի երկու աղջիկ՝ Լեոնորը և Սոֆյան: Թե ինչու են նրանց բաժանման մասին լուրեր տարածվել, դեռևս հայտնի չէ: Նման խոսակցությունների պատճառը, հավանաբար, այն է, որ վերջերս արքայադուստրը շատ քիչ ժամանակ է տրամադրում իր ընտանիքին: Նա օրերս Ֆելիպեին իր երեխաների հետ թողել էր Մայորկայում, իսկ ինքը մեկնել է Շվեյցարիա, որպեսզի հանդիպի իր ընկերներին:
Արքայազն Ֆելիպեն ասել է, որ իր կինը հոգնել է և որոշել է մի փոքր հանգստանալ, սակայն լրագրողները չեն հավատացել նրան: