Սիլվա Հակոբյանի եւ դստեր քնքուշ լուսանկարը
Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրում Սիլվան պատկերված է 6 ամսեկան դստեր՝ Միլայի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ ու ամուր գրկել է դստերը։ Սիլվայի եւ Միլայի կողքին երեւում է գեղեցիկ տորթը։ «Շնորհավոր Միլայի 6 ամսականը», -մեկնաբանությունների հատվածում գրել է երգչուհին։ Հետեւորդները շնորհավորել են եւ բազում բարեմաղթանքներ ու հաճոյախոսություններ հղել։