Off-White-ը դարձել է աշխարհում հագուստի ամենահանրաճանաչ ապրանքանիշը
Off-White ապրանքանիշը կրկին դարձել է աշխարհում հագուստի ամենահանրաճանաչ ապրանքանիշը։ Այս մասին հայտնի է դարձել Lyst-ի՝ ամենահանրաճանաչ ապրանքանիշերի ցանկի՝ չորրորդ եռամսյակի վերաբերյալ հաշվետվությունից։ Վիճակագրությունը հավաքվել է որոնողական համակարգերում, սոցիալական ցանցերում եւ ինտերնետ-խանութների կայքերում որոնումների հիման վրա։ Արդյունքում առաջին տեղը զբաղեցրել է Off-White-ը. այն, ի դեպ, եղել է նաեւ 2019-ի երրորդ եռամյսակի առաջատարը։
Փորձագետների կարծիքով՝ դրան, մասնավորապես նպաստել է ընկերության լոգոտիպի փոփոխությունը, Մայամիում նոր բուտիկի բացումը, ինչպես նաեւ երաժիշտ Ջասթին Բիբերի եւ մոդել Հեյլի Բոլդուինի հարսանիքը, որի ընթացքում հարսնացուն Off-White-ի զգեստն էր կրում։
Լուսանկարները՝ Getty images