ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը կայցելի Հայաստան
Փետրվարի 7-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի առաջին պաշտոնական այցը Երևան:
Այցի ծրագրով երկկողմ հանդիպումներ են նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ առաջին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել մինչև 2025 թվականը նախատեսված Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները, ԵՏՄ շուկայում առկա խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների վերացման մոտեցումները: