Քլոե Քարդաշյանի ամուսնուն հիմա էլ հարբեցողության համար են ձերբակալել
Դեռ մարդիկ նոր էին հասցրել ուրախանալ այն փաստից, որ Քլոե Քարդաշյանն ու իր ամուսինն արդեն միասին են և ամեն ինչ նրանց մոտ լավ է, երեկ պարզվեց, որ հայտնի բասկետբոլիստին՝ Լամար Օդոմին, ձերբակալել են հարբած վիճակում գտնվելու համար:
33-ամյա մարզիկը ոստիկանության բաժանմունքում 4 ժամ է անցկացրել: Ոստիկանները նրան ձերբակալել են այն ժամանակ, երբ նրան նկատել են փողոցում մեքենան դանդաղ վարելիս: Երբ ոստիկանները կանգնեցրել են մեքենան, պարզվել է, որ մեքենայի ղեկին եղել է հայտնի մարզիկը: Մնում է միայն համբերություն մաղթել Քլոե Քարդաշյանին, որպեսզի նա կարողանա հաղթահարել ամուսնու պատճառով ծագած ցանկացած խնդիր: