Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում վայրէջքի ժամանակ թռիչքուղուց դուրս գալու հետեւանքով մահացածների թիվը հասել է 3-ի (Տեսանյութ)
Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում վայրէջքի ժամանակ թռիչքուղուց դուրս գալու հետեւանքով մահացածների թիվը հասել է 3-ի։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ հիվանդանոցից է ստացվել երրորդ ուղեւորի մահվան լուրը։
Նշենք, որ թուրքական Pegasus ավիաընկերության Իզմիր-Ստամբուլ չվերթն իրականացնող օդանավը կոշտ վայրէջք էր կատարել, որի հետեւանքով դուրս էր եկել թռիչքուղուց։ Վթարի հետեւանքով օդանավը կիսվել էր 3 մասի եւ հրդեհ բռնկվել։