Արագածոտնի Ագարակ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը կկայանա մարտի 15-ին
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում որոշում կայացրեց մարտի 15-ին անցկացնել Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի ղեկավար Վահան Խաչատրյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում, սակայն 2019թ. դեկտեմբերի 26-ին հրաժարականի դիմում ներկայացրել: