«Փափուկ, ինչպես խաղալիքը». Անֆիսա Չեխովան չի ամաչում ցուցադրել որովայնն ու ճարպը (Լուսանկարներ)
Անֆիսա Չեխովան, որը հաճախ է լողափնյա լուսանկարներ հրապարակում, որոշել է հերթական անգամ ուրախացնել երկրպագուներին։ Հեռուստահաղորդավարուհին այս անգամ լուսանկարվել է բիկինիով՝ համարձակորեն ցույց տալով որովայնի հատվածը։
«Եկեք քննարկենք՝ որտեղ է ճարպը, որտեղ՝ ֆոտոշոփը, ինչն այս անգամ այն չէ պորտի հետ, արդյոք լողազգեստն ինձ համար փոքր չէ»,- առաջարկել է 42-ամյա Անֆիսան։ Նրա խոսքով՝ ինքը լողազգեստով լուսանկարներ է հրապարակում որպես «դեֆիբրիլյատոր», երբ հետեւորդներին թվում է, թե իրենք «կորցրել են» բլոգի տիրուհուն. անսպասելի անկեղծ լուսանկարներն ազդում են որպես հոսանք, որը սթափեցնում է։
Լուսանկարն՝ այստեղ:
Չեխովայկի՝ ֆոտոշոփի չենթարկված լուսանկարը հակասական մեկնաբանություններ է առաջացրել։ Նրանց մի մասը հիացել է դերասանուհու կանացիությամբ ու զգայունությամբ. «Շատերին պարզապես մնում է միայն երազել այնպիսի կազմվածքի մասին, ինչպիսին ձերն է»։
Հեռուստահաղորդավարուհուն նույնիսկ համեմատել են փափուկ, հակասթրեսային ազդեցություն ունեցող խաղալիքի հետ։ Սակայն որոշները կարծիք են հայտնել, ո նրա որովայնն ու կողքերը գիրուկ են։ Հետեւորդներից մեկն աստղին հարցրել է՝ արդյոք նա կրիոլիպոլիզ պրոցեդուրա անցե՞լ է. «Անֆիսա, իսկ դուք սառեցրե՞լ եք որովայնը։ Արդյունքը դո՞ւր է եկել։ Խորհուրդ տալի՞ս եք»։ «Ոչ, ես շատ վատ էի զգում։ Եվ լյարդի վրա այնքան մեծ հարված է։ Արդյունք կա, բայց խորհուրդ չեմ տալիս»,- անկեղծորեն պատասխանել է Չեխովան։