Առնվազն մեկ մարդ է զոհվել Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով
Առնվազն մեկ մարդ է զոհվել չորեքշաբթի օրը Ստամբուլի օդանավակայանում թուրքական Pegasus Airlines ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետեւանքով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Սաբիխի Գեկչենի անվան օդանավակայանում միջադեպի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, տուժել է 157 մարդ», նրա խոսքերն է մեջբերում NTV հեռուստաալիքը։ Զոհվածը Թուրքիայի քաղաքացի է։
Ավելի վաղ հայտնում էին 139 տուժածի մասին։