Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք դաժանորեն հայի են ծեծել
Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք հարձակվել են մսի բիզնեսով զբաղվող տղամարդու վրա, փոխանցում է «Ֆոնտանկան»:
Կրասնոսելսկի շրջանում դիմակավորված երեք անծանոթներ հարձակվել են 45-ամյա հայի վրա: Հարձակումը տեղի է ունեցել Պոգրանիչնիկ Գարկավոյի փողոցի № 20/4 շենքի մուտքում, որտեղ հայն ապրում է ընտանիքի հետ:
Նրա կինը աղմուկ եւ բղավոցներ է լսել սանդղահարթակից, դուրս է եկել տեսնելու եւ հայտնաբերել է արյունաքամ լինող ամուսնուն: Նրան հիվանդանոց են տեղափոխել բազմաթիվ սալջարդերով եւ ծոծրակի ոսկորի կոտրվածքով: Ավելին՝ բժիշկները ստիպված էին անդամահատել նրա ձախ ականջը:
Պարզվել է, որ տուժողը նախկինում զբաղվում էր մսի բիզնեսով: Նա երկու խանութ ուներ, սակայն սնանկացել էր: Ընդ որում՝ ձեռներեցը պարտք էր մնացել մատակարարներին: Նա բազմիցս սպառնալիքներ էր ստացել:
Տղամարդը հայտարարություն էր կատարել ՆԳՆ կայքում եւ անգամ շփվել էր ոստիկանների հետ: Սակայն հետապնդումը չեր դադարել: Ոստիկանությունը սկսել է հարձակված տղամարդկանց հետախուզումը: Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը: