«Փյունիկն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Թուրքիայում
Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» ուսումնամարզական հավաք կանցկացնի Թուրքիայի Բելեկ քաղաքում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ուսումնամարզական հավաքը կմեկնարկի փետրվարի 6-ին և կտևի 2 շաբաթ:
Բելեկում տեղի ունենալիք ուսումնամարզական հավաքի ընթացքում «Փյունիկը» կանցկացնի ստուգողական հանդիպումներ: Խաղերի ժամանակագրությանը և մրցակիցների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: