«Յուրահատուկ». Իննա Խոջամիրյանի գրավիչ ֆոտոշարքն ու հետաքրքիր մեկնաբանությունը
Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը ներկայացրել է նոր ֆոտոշարքը։
Դերասանուհին, որը «Երկուսով» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, իր միկրոբլոգում հրապարակված կադրերում հմայիչ կերպարում է։ Նա սպիտակ վերնաշապիկ է կրում, հավաքվել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ «Լուռ մարդիկ ամենահնչեղ մտքերն ունեն»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին, որի հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել նրան։ «Շատ հետաքրքիր կերպար», «անթերի», «յուրահատուկ»,- գրել են օգտատերերը։
Ավելի վաղ Իննան ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Կադրերում նա ջինսե տաբատ էր կրում, իսկ ամսագրով ծածկել էր մարմնի վերեւի հատվածը։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում էին լայնեզր գլխարկն ու ակնոցը։ Նա մեղմ շպարով էր։
Լուսանկարները՝ @soghoyan_photography, @tyom_akop