Չավուշօղլուն կայցելի Բաքու
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն կայցելի Բաքու` Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ հանդիպմանը մասնակցելու նպատակով, որը տեղի կունենա փետրվարի 6-ին, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարարությունը:
«Թյուրքական խորհրդի անդամների՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի արտգործնախարարները, ինչպես նաև Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի փոխնախարարը (դիտորդ) կմասնակցեն հանդիպմանը` Թյուրքական խորհրդի օրակարգում առկա հրատապ հարցերը քննարկելու համար»,- նշվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: