Հրապարակվել է «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգերի հրաձգությունների տեսանյութը
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Լենինգրադի մարզում զորավարժությունների ընթացքում ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգերի հրաձգությունների տեսանյութը, հայտնում է РИА Новости-ն:
Կադրերում երևում է, թե ինչպես է անձնակազմը պատրաստվում հրաձգություններին, ինչպես նաև` տերմոբարային զինամթերքի արձակումը պայմանական թիրախների ուղղությամբ:
ՏՕՍ-1Ա-ն Տ-72 տանկի հիմքի վրա ստեղծված 220 միլիմետր տրամաչափի համազարկային կրակի ծանր հրետանային համակարգ է: Համալիրը նախատեսված է թեթև զրահապատ և ավտոմոբիլային տեխնիկայի, շինությունների և շենքերի հրդեհման, ինչպես նաև բաց տարածքներում և ամրաշինական կառույցներում տեղակայված թշնամու կենդանի ուժի ոչնչացնելու համար: