ԱՄՆ-ում կդատեն այն տղամարդուն, որը մկներ է բաց թողել հյուրանոցային համարներ, որպեսզի չվճարի այնտեղ մնալու համար
Ամերիկյան Յուտա նահանգի բնակիչը կկանգնի դատարանի առջեւ այն բանի համար, որ մկներ եւ համստերներ է բաց թողել հյուրանոցային համարներ, որպեսզի չվճարի այնտեղ մնալու համար, հայտնում է Fox News-ը։
Ինչպես հայտնել են ոստիկանությունում, տղամարդը խոստովանել է, որ կրծողներին բաց է թողել համարներում, այնուհետեւ բողոքել է հյուրանոցի սարսափելի պայմաններից ու արդյունքում չի վճարել։
Խաբեբան այս հնարքը օգտագործել է երեք հյուրանոցներում, եւ այդպիսով կասկածի տակ է հայտնվել ու բռնվել է։
Բացի այդ, նրա պատճաով մի քանի հյուրանոցներ վնաս են կրել։