Լերա Կուդրյավցեւան ներողություն է խնդրել Ուսպենսկայայից երգչուհու դստեր մասնակցությամբ եթերի համար
Ռուս հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան ներողություն է խնդրել երգչուհի Լյուբով Ուսպենսկայայից շանսոնի աստղի դստեր՝ Տատյանա Պլակսինայի մասնակցությամբ սկանդալային հաղորդման համար։ Հաղորդման եթերում նա մորը մեղադրել էր բռնութան մեջ եւ պատմել նրա կողմից սպառնալիքների մասին։
Starhit-ը, վկայակելով ինսայդերներին, հայտնում է, որ Լերան արդեն իսկ անկեղծ ներողություն է խնդրել նրանից՝ նշելով, որ եթերի հյուրի մասին իմացել է նկարահանումների մեկնարկից բառացիորեն հինգ րոպե առաջ։
«Լերան երդվել է, որ տեղյակ չի եղել։ Ի դեպ, նա հայացքների անհամապատասխանության պատճառով հաճախ է վեճեր ունենում պրոդյուսերների հետ ծրագրի սյուժեների վերաբերյալ։ Մոր կողմից ագրեսիայի վերաբերյալ Տանյայի խոսքերը նրան տհաճորեն զարմացրել են։ Կուդրյավցեւան չի իմացել նաեւ Պլակսինայի հոգեբանական լուրջ խնդիրների մասին»,- վստահեցրել է աղբյուրը։
Լերայից հետո հրապարակային ներողություն է խնդրել նաեւ Տատյանան։ «Սիրելի մայրիկ, ներիր հիմարության համար։ Ես մինչեւ կյանքիս վերջին օրերը քո առաջ ծնկաչոք եմ։ Զղջում եմ, որ մեզ համար այդ բարդ պահին տուրք եմ տվել հույզերին, իսկ անազնիվ մարդիկ օգտվել են դրանից։ Բայց բարեբախատաբար քո կողքին մարդիկ կան, որոնք ինձ տուն են վերադարձրել եւ Անդրյուշա Մալախովը, որն օգնել է վերականգնել ներդաշնակությունը մեր տանը ոչ թե հանուն գումարի ու համբավի, այլ մաքրության ու արդարության»,- իր միկրոբլոգում հայտնել է Տանյան։